Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

Արտաժամյա աշխատանքը ճարպակալման է հանգեցնում

Արտաժամյա աշխատանքը ճարպակալման է հանգեցնում

 

Արտաժամյա աշխատանքը եւ քնի անբավարարությունը կարող են ազդել մեր կյանքի տարբեր ասպեկտների վրա` սկսած հարազատների հետ հարաբերություններից, աշխատունակությունից, ամենօրյա ինքնազգացողությունից մինչեւ առողջություն: Ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունները, աշխատանքային ծանր եւ դժվար օրակարգը կարող է ճարպակալման պատճառ դառնալ:

 

Ինչպես գրում է  Huffington Post-ը, գիտնականները ուսումնասիրել են 1,7 հազար բուժքույրերի ճարպակալման եւ աշխատանքային օրակարգի կապը: Նրանք բուժքույրերին բաժանել են երկու  կատեգորիայի, նրանք ովքեր աշխատում են բավարար օրակարգով եւ նրանք, որոնց օրակարգը կարելի է անբարենպաստ անվանել: Գիտնականները անբարենպաստ են անվանում այն աշխատանքը, որին բնորոշ են հետեւյալ հատկանիշները` արտաժամյա աշխատանք, հերթապահություն, ծանրաբեռնվածություն, հանգստի համար ժամանակի անբավարարություն:

 

Յուրախանչյուր խմբի շրջանակում գիտնականները որոշել են այն կանանց տոկոսը, ովքեր ճարպակալման խնդիր ունեն: Նրանք բացահայտել են, որ այն բուժքույրերը, ովքեր աշխատում են անբավարար օրակարգով, առավել քիչ են քնում, բողոքում են անհանգիստ քնից եւ առավելի քիչ ժամանակ են ծախսում ֆիզիկական վարժանքների վրա, քան բավարար օրակարգով  նրանց գործընկերները: Հենց այս գործոնների հետ  են գիտնականները կապում այս խմբի բուժքույրերի մոտ  ճարպակալման զարգացումը:

 

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ